Ահա թե ինչպես են նորածինները տեսնում իրենց ծնողներին
ЛАЙФԵթե դուք մի փոքր կռանում եք դեպի ձեր նորածին փոքրիկի մահճակալը և ժպտում նրան, ապա ձեզ խորհուրդ կտայինք ավելի մոտենալ ձեր փոքրիկին, որպեսզի նորածինը տեսնի ձեր դեմքը և ընկալի ձեր էմոցիաները: Սա բնավ կատակ չէ:
Իսկապես, դուք պետք է մոտ 30 սմ հեռավորության վրա լինեք ձեր փոքրիկից, որպեսզի նա տեսնի ձեզ, հակառակ դեպքում նա ձեզ չի ճանաչի:
Սա փաստ է, որն ապացուցվել է գիտական հետազոտությունների շնորհիվ:
Ըստ Սառա Կլապտոնի Telegraphi-ի հոդվածի՝ Օսլոյի համալսարանի հետազոտողները պարզել են, որ 2-3 օրական նորածինները կարող են տեսնել դեմքերը և նույնիսկ ընկալել դեմքի արտահայտած էմոցիաները միայն 30 սմ հեռավորությունից, որը հավասար է մորը՝ նորածնին կերակրելու հեռավորությանը: Եթե հեռավորությունը կրկնակի լինի (60 սմ), ապա երեխայի համար պատկերը շատ պղտոր և անհասկանալի կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»
2
Утверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосф...
3
Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
4
Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства
5
Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»



