Ահա թե ինչպես են նորածինները տեսնում իրենց ծնողներին
ԼԱՅՖԵթե դուք մի փոքր կռանում եք դեպի ձեր նորածին փոքրիկի մահճակալը և ժպտում նրան, ապա ձեզ խորհուրդ կտայինք ավելի մոտենալ ձեր փոքրիկին, որպեսզի նորածինը տեսնի ձեր դեմքը և ընկալի ձեր էմոցիաները: Սա բնավ կատակ չէ:
Իսկապես, դուք պետք է մոտ 30 սմ հեռավորության վրա լինեք ձեր փոքրիկից, որպեսզի նա տեսնի ձեզ, հակառակ դեպքում նա ձեզ չի ճանաչի:
Սա փաստ է, որն ապացուցվել է գիտական հետազոտությունների շնորհիվ:
Ըստ Սառա Կլապտոնի Telegraphi-ի հոդվածի՝ Օսլոյի համալսարանի հետազոտողները պարզել են, որ 2-3 օրական նորածինները կարող են տեսնել դեմքերը և նույնիսկ ընկալել դեմքի արտահայտած էմոցիաները միայն 30 սմ հեռավորությունից, որը հավասար է մորը՝ նորածնին կերակրելու հեռավորությանը: Եթե հեռավորությունը կրկնակի լինի (60 սմ), ապա երեխայի համար պատկերը շատ պղտոր և անհասկանալի կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
2
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն
3
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
4
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը
5
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը



