Եմենի հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 2300-ի. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենում հակամարտության էսկալացման ժամանակ` ընթացիկ տարվա մարտի 19-ից մինչև մայիսի 31-ը, զոհվել է 2288 և վիրավորվել է 9775 մարդ:
Այս թվերը ներկայացրել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն: Նա ընդգծել է, որ այդ գնահատականները նախնական են:
Լարկեի խոսքերով` զոհվածների կեսը քաղաքացիական անձինք են: Լարկեն հավելել է, որ մարտի 26-ից սկսած` Եմենում իրենց պարտականությունները կատարելիս զոհվել է հումանիտար կազմակերպությունների 5 աշխատակից, ևս 5-ը վիրավորվել է:
Ավելի քան 10 միլիոն եմենցիներ հարկադրված են եղել լքել իրենց տները` վերածվելով ներքին տեղահանվածների: Եմենում ներկա դրությամբ ընդհանուր առմամբ հումանիտար օգնության կարիք ունի 20 միլիոն մարդ:
1
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
2
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
3
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
4
Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян
5
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»



