Եմենի հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 2300-ի. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենում հակամարտության էսկալացման ժամանակ` ընթացիկ տարվա մարտի 19-ից մինչև մայիսի 31-ը, զոհվել է 2288 և վիրավորվել է 9775 մարդ:
Այս թվերը ներկայացրել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն: Նա ընդգծել է, որ այդ գնահատականները նախնական են:
Լարկեի խոսքերով` զոհվածների կեսը քաղաքացիական անձինք են: Լարկեն հավելել է, որ մարտի 26-ից սկսած` Եմենում իրենց պարտականությունները կատարելիս զոհվել է հումանիտար կազմակերպությունների 5 աշխատակից, ևս 5-ը վիրավորվել է:
Ավելի քան 10 միլիոն եմենցիներ հարկադրված են եղել լքել իրենց տները` վերածվելով ներքին տեղահանվածների: Եմենում ներկա դրությամբ ընդհանուր առմամբ հումանիտար օգնության կարիք ունի 20 միլիոն մարդ:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



