Ստամբուլի ահաբեկչության գործով ձերբակալվածների մեջ Ղրղզստանի ու Տաջիկստանի քաղաքացիներ կան. Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕՑավալի է, որ Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչության մեջ ներգրավված են եղել Տաջիկստանի, Ղրղզստանի ու ՌԴ քաղաքացիներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, թե Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության գործով ձերբակալվել է 30 անձ, որոնց հարցաքննությունը կարող է ահաբեկչության կազմակերպման նոր մանրամասներ հայտնի դարձնել։
Էրդողանը շեշտել է, որ անկասկած ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետությունը»՝ ափսոսանք հայտնելով, որ ահաբեկչության գործով ձերբակալվածների մեջ կան Տաջիկստանի, Ղրղզստանի ու ՌԴ (Դաղստան) քաղաքացիներ։
Նշենք, որ հունիսի 28–ի ուշ երեկոյան Ստամբուլի օդանավակայուն իրականացված խոշոր ահաբեկչության հետեւանքով սպանվել է 44 եւ վիրավորվել 237 քաղաքացի։ Սպանվածներից 13–ը եղել են օտարեկրացիներ։



