Ստամբուլի ահաբեկչության գործով ձերբակալվածների մեջ Ղրղզստանի ու Տաջիկստանի քաղաքացիներ կան. Էրդողան
INTERNATIONAL NEWSՑավալի է, որ Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչության մեջ ներգրավված են եղել Տաջիկստանի, Ղրղզստանի ու ՌԴ քաղաքացիներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, թե Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության գործով ձերբակալվել է 30 անձ, որոնց հարցաքննությունը կարող է ահաբեկչության կազմակերպման նոր մանրամասներ հայտնի դարձնել։
Էրդողանը շեշտել է, որ անկասկած ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետությունը»՝ ափսոսանք հայտնելով, որ ահաբեկչության գործով ձերբակալվածների մեջ կան Տաջիկստանի, Ղրղզստանի ու ՌԴ (Դաղստան) քաղաքացիներ։
Նշենք, որ հունիսի 28–ի ուշ երեկոյան Ստամբուլի օդանավակայուն իրականացված խոշոր ահաբեկչության հետեւանքով սպանվել է 44 եւ վիրավորվել 237 քաղաքացի։ Սպանվածներից 13–ը եղել են օտարեկրացիներ։



