Ճապոնիայում շոգի պատճառով հոսպիտալացվել է 420 մարդ
ОБЩЕСТВОՃապոնիայում շոգի պատճառով 420 մարդ է հոսպիտալացվել, հայտնել է «Կիոդո» գործակալությունը՝ սեփական հաշվարկների հիման վրա:
Շաբաթ Կանաձավա ու Տոյամա նահանգներում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 37 աստիճան, Ֆուկուի նահանգում՝ մինչեւ 36 աստիճան, Միեում՝ 35.9-ի, իսկ Կիոտոյում՝ 35.5: Ճապոնիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը հասել է 31-ի:
Ակնկալվում է, որ շոգ եղանակները կնահանջեն կիրակիից սկսած: Տոկիո, Կիոտո, Սայտամա, Նագոյա քաղաքներում օդի ջերմաստիճանը բարձրանալու է մինչեւ 33 աստիճան: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ նույնիսկ տանը մարդկանց ինքնազգացողությունը կարող է վատանալ, նրանք կարող են ջերմային հարված ստանալ: Կանխարգելման համար խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով քիչ-քիչ ջուր խմել եւ միացնել օդորակիչ:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



