Ճապոնիայում շոգի պատճառով հոսպիտալացվել է 420 մարդ
SOCIETYՃապոնիայում շոգի պատճառով 420 մարդ է հոսպիտալացվել, հայտնել է «Կիոդո» գործակալությունը՝ սեփական հաշվարկների հիման վրա:
Շաբաթ Կանաձավա ու Տոյամա նահանգներում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 37 աստիճան, Ֆուկուի նահանգում՝ մինչեւ 36 աստիճան, Միեում՝ 35.9-ի, իսկ Կիոտոյում՝ 35.5: Ճապոնիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը հասել է 31-ի:
Ակնկալվում է, որ շոգ եղանակները կնահանջեն կիրակիից սկսած: Տոկիո, Կիոտո, Սայտամա, Նագոյա քաղաքներում օդի ջերմաստիճանը բարձրանալու է մինչեւ 33 աստիճան: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ նույնիսկ տանը մարդկանց ինքնազգացողությունը կարող է վատանալ, նրանք կարող են ջերմային հարված ստանալ: Կանխարգելման համար խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով քիչ-քիչ ջուր խմել եւ միացնել օդորակիչ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



