Թոշակառու չինուհին 5 տարում արվեստի իսկական գործ է ստեղծել (լուսանկարներ)
ЛАЙФՉինաստանի Ցզյանսիի նահանգում 86 տարեկան կինը ճենապակուց տուն է կառուցել՝ նախագծում ներդնելով 6 մլն յուան կամ շուրջ 900 հազար դոլար: Ճենապակե 60 հազար տարրերից բաղկացած «երազանքների պալատը» կառուցելու համար թոշակառուին հարկադրված Է եղել վաճառել ոսկե եւ արծաթե զարդերը: Այս մասին գրել է Daily Mail-ը:
Սինպին գյուղի բնակչուհին ինքնուրույն է կատարել օբյեկտի շինարարական գծագրերը եւ նախագծի ֆինանսավորման համար վաճառել է իր զարդերից մի քանիսը:
Կլորավուն շենքը բաղկացած Է երեք մակարդակներից, յուրաքանչյուրի մակերեսը կազմում է մոտավորապես 37 քառակուսի մետր: Օբյեկտն արդեն դարձել է տեղի տեսարժան վայրերից մեկը, որը գրավում Է բազմաթիվ զբոսաշրջիկների:
Թոշակառու կինը պլանավորում է եւս մի քանի ճենապակե տներ կառուցել երկրում:

1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



