Թոշակառու չինուհին 5 տարում արվեստի իսկական գործ է ստեղծել (լուսանկարներ)
ԼԱՅՖՉինաստանի Ցզյանսիի նահանգում 86 տարեկան կինը ճենապակուց տուն է կառուցել՝ նախագծում ներդնելով 6 մլն յուան կամ շուրջ 900 հազար դոլար: Ճենապակե 60 հազար տարրերից բաղկացած «երազանքների պալատը» կառուցելու համար թոշակառուին հարկադրված Է եղել վաճառել ոսկե եւ արծաթե զարդերը: Այս մասին գրել է Daily Mail-ը:
Սինպին գյուղի բնակչուհին ինքնուրույն է կատարել օբյեկտի շինարարական գծագրերը եւ նախագծի ֆինանսավորման համար վաճառել է իր զարդերից մի քանիսը:
Կլորավուն շենքը բաղկացած Է երեք մակարդակներից, յուրաքանչյուրի մակերեսը կազմում է մոտավորապես 37 քառակուսի մետր: Օբյեկտն արդեն դարձել է տեղի տեսարժան վայրերից մեկը, որը գրավում Է բազմաթիվ զբոսաշրջիկների:
Թոշակառու կինը պլանավորում է եւս մի քանի ճենապակե տներ կառուցել երկրում:

1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



