Բելառուսում ռուբլու արժեմեծացում է սկսվել
МЕЖДУНАРОДНОЕՀուլիսի 1-ից բելառուսական ռուբլին 10 հազար անգամ արժեմեծացվել Է, շրջանառության մեջ են դրվում նոր թղթադրամներ «առանց չորս զրոների»:
Հին թղթադրամները շրջանառության մեջ կմնան մինչեւ 2016 թվականի վերջը, դրանից հետո դրանք եւս երկու տարվա ընթացքում կարելի կլինի նորերով փոխանակել բանկերի բոլոր բաժանմունքներում:
Նոր բելառուսական ռուբլիների համար նախատեսված են թղթադրամների յոթ անվանական գներ՝5, 10, 20, 50, 100, 200 եւ 500 ռուբլի:
Բացի դրանից, փաստորեն Բելառուսի արդի պատմության մեջ առաջին անգամ վերստին շրջանառության մեջ են դրվում մետաղադրամներ՝ 1, 2. 5, 10, 20 եւ 50 կոպեկ, ինչպես նաեւ 1 եւ 2 ռուբլի անվանական գնով:
Պաշտոնական փոխարժեքով հուլիսի 1-ին մեկ նոր բելառուսական ռուբլին արժե 32 ռուսական ռուբլի կամ շուրջ 50 ամերիկյան ցենտ:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



