Բելառուսում ռուբլու արժեմեծացում է սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀուլիսի 1-ից բելառուսական ռուբլին 10 հազար անգամ արժեմեծացվել Է, շրջանառության մեջ են դրվում նոր թղթադրամներ «առանց չորս զրոների»:
Հին թղթադրամները շրջանառության մեջ կմնան մինչեւ 2016 թվականի վերջը, դրանից հետո դրանք եւս երկու տարվա ընթացքում կարելի կլինի նորերով փոխանակել բանկերի բոլոր բաժանմունքներում:
Նոր բելառուսական ռուբլիների համար նախատեսված են թղթադրամների յոթ անվանական գներ՝5, 10, 20, 50, 100, 200 եւ 500 ռուբլի:
Բացի դրանից, փաստորեն Բելառուսի արդի պատմության մեջ առաջին անգամ վերստին շրջանառության մեջ են դրվում մետաղադրամներ՝ 1, 2. 5, 10, 20 եւ 50 կոպեկ, ինչպես նաեւ 1 եւ 2 ռուբլի անվանական գնով:
Պաշտոնական փոխարժեքով հուլիսի 1-ին մեկ նոր բելառուսական ռուբլին արժե 32 ռուսական ռուբլի կամ շուրջ 50 ամերիկյան ցենտ:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



