Շտայնմայերը Բաքվում ընդգծել է ԼՂ կարգավորման հարցում փոխզիջման անհրաժեշտությունը
ПОЛИТИКАԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվում ընդգծել է փոխզիջման անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ և կայուն կարգավորման հասնելու համար: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայույունից, նա հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ` շեշտելով կարգավորման գործընթացն առաջ տանելու ԵԱՀԿ նախագահության վճռականությունը: Շտայնմայերը Բաքվի իր գործընկերներին կոչ է արել ապացուցել փոխզիջման գնալու իրենց պատրաստակամությունը, որը կարևոր է կարգավորման գործընթացի առաջընթացի համար:
ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը, իր անձնական ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Կասպշիկին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



