Շտայնմայերը Բաքվում ընդգծել է ԼՂ կարգավորման հարցում փոխզիջման անհրաժեշտությունը
POLITICSԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվում ընդգծել է փոխզիջման անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ և կայուն կարգավորման հասնելու համար: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայույունից, նա հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ` շեշտելով կարգավորման գործընթացն առաջ տանելու ԵԱՀԿ նախագահության վճռականությունը: Շտայնմայերը Բաքվի իր գործընկերներին կոչ է արել ապացուցել փոխզիջման գնալու իրենց պատրաստակամությունը, որը կարևոր է կարգավորման գործընթացի առաջընթացի համար:
ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը, իր անձնական ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Կասպշիկին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



