Հրապարակվել Է ապրելու համար ԱՄՆ-ի ամենավատ քաղաքների ցուցակը
ОБЩЕСТВО24/7 Wall St. ինտերնետ-պորտալը հրապարակել Է Միացյալ Նահանգների այն 50 քաղաքների ցուցակը, որոնք ապրելու համար ամենավատ պայմաններն ունեն: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են հանցավորության մակարդակը, կրթության, բնակարանի եւ աշխատատեղերի հասանելիությունը, բնակչության պահովվածությունը ռեստորաններով եւ ժամանցային օբյեկտներով, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Հետազոտության ընթացքում 24/7 Wall St.-ի մասնագետները վերլուծել են 65 հազարից ավելի բնակչություն ունեցող ամերիկյան 550 քաղաքների տվյալները:
Կյանքի համար առավել վատ պայմաններով բնակավայրերի թոփ-50-ում հայտնվել են, այդ թվում, Բոսթոնը (47-րդ տեղ), Պալո Ալտոն (49-րդ տեղ), երկրի մայրաքաղաք Վաշինգտոնը (46-րդ տեղ), Նյու Յորքը (44-րդ տեղ), Սան Ֆրանցիսկոն (42-րդ տեղ), Կանզաս Սիթին (31-րդ տեղ), Հյուսթոնը (24-րդ տեղ):
Հետնապահ քաղաքների եռյակը կազմել են՝ Փեթերսոնը (Նյու Ջերսիի նահանգ, երրորդ տեղ), Դեթրոյթը (Միչիգանի նահանգ, երկրորդ տեղ) եւ Մայամին (Ֆլորիդայի նահանգ):
Վերլուծաբանների տվյալներով՝ Մայամիում անշարժ գույքի միջին արժեքը զգալիորեն գերազանցում Է երկրի միջին ցուցանիշը՝ բնակարանի համար 245 հազար դոլար՝ 181 հազարի դիմաց: Քաղաքի բնակիչների ավելի քան քառորդ մասն ապրում Է աղքատության գծից ցած: Բացի այդ, Մայամին աչքի Է ընկնում հանցավորության բարձր մակարդակով. այստեղ 100 հազար մարդուն տարեկան բաժին են ընկնում հազարից ավելի քրեական միջադեպեր:



