«Թեքեյան կենտրոն»-ը դրամահավաք է կազմակերպել սահմանին վիրավորված զինվորներին օգնելու համար
ОБЩЕСТВО«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը դրամական օժանդակություն է հատկացրել Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված Գեղարքունիքի մարզի 13 զինծառայողի:
«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի եւ «Թեքեյան Թրաստի» նախաձեռնությամբ Լոնդոնի հայ համայնքում կազմակերպվել է դրամահավաք՝ Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմում տուժած հայ զինվորներին օժանդակելու նպատակով:
ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկությամբ՝ հանգանակված 2,1 միլիոն դրամը հատկացվել է Գեղարքունիքի մարզի 13 վիրավոր զինծառայողների՝ Նորայր Զախարյանին /ք. Գավառ/, Աշոտ Գասպարյանին /գյուղ Կարմիր/, Գեւորգ Բաղդասարյանին /գյուղ Լճափ/, Անդրանիկ Աթալյանին /գյուղ Շատջրեկ/, Արմեն Սիմոնյանին /ք. Վարդենիս/, Ռուբեն Գեւորգյանին /գյուղ Փոքր Մասրիկ/, Ավետիս Զարգարյանին /գյուղ Սոտք/, Հայկ Մինասյանին /ք. Վարդենիս/, Համբարձում Վարդանովին /գյուղ Այգուտ/, Գուրգեն Առուստամյանին /ք. Ճամբարակ/, Դավիթ Ազիզյանին /գյուղ Վարսեր/, Վահան Սարգսյանին /գյուղ Զոլաքար/ եւ Հրայր Բաղդասարյանին /գյուղ Լիճք/:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



