«Թեքեյան կենտրոն»-ը դրամահավաք է կազմակերպել սահմանին վիրավորված զինվորներին օգնելու համար
SOCIETY«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը դրամական օժանդակություն է հատկացրել Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված Գեղարքունիքի մարզի 13 զինծառայողի:
«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի եւ «Թեքեյան Թրաստի» նախաձեռնությամբ Լոնդոնի հայ համայնքում կազմակերպվել է դրամահավաք՝ Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմում տուժած հայ զինվորներին օժանդակելու նպատակով:
ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկությամբ՝ հանգանակված 2,1 միլիոն դրամը հատկացվել է Գեղարքունիքի մարզի 13 վիրավոր զինծառայողների՝ Նորայր Զախարյանին /ք. Գավառ/, Աշոտ Գասպարյանին /գյուղ Կարմիր/, Գեւորգ Բաղդասարյանին /գյուղ Լճափ/, Անդրանիկ Աթալյանին /գյուղ Շատջրեկ/, Արմեն Սիմոնյանին /ք. Վարդենիս/, Ռուբեն Գեւորգյանին /գյուղ Փոքր Մասրիկ/, Ավետիս Զարգարյանին /գյուղ Սոտք/, Հայկ Մինասյանին /ք. Վարդենիս/, Համբարձում Վարդանովին /գյուղ Այգուտ/, Գուրգեն Առուստամյանին /ք. Ճամբարակ/, Դավիթ Ազիզյանին /գյուղ Վարսեր/, Վահան Սարգսյանին /գյուղ Զոլաքար/ եւ Հրայր Բաղդասարյանին /գյուղ Լիճք/:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



