Հրաչյա Մաթևոսյանի հոգեհանգիստ կկայանա Սուրբ Հովհաննես եկեղեցում
ОБЩЕСТВОԱնվանի արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 18-20.00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ հուլիսի 3-ին, ժամը 12-14.00-ը, Հայաստանի գրողների միությունից։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի գրող ների միության վարչությունից:
Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937թ. ապրիլի 1-ին, Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում (այժմ ՀՀ Լոռու մարզ): Ավարտել է Երևանի պրոֆտեխնիկական 3-րդ ուսումնարանը` ստանալով գրաշար-լինոտիպիստի մասնագիտություն: Ավարտել է նաև Երևանի Պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել է թիվ 2-րդ տպարանում, Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում, «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան» թերթերի խմբագրություններում: ՀԳՄ անդամ է 1985 թվականից, միաժամանակ անդամ էր Ռազմածովագիրների միջազգային ընկերակցո ւթյան և ժուռնալիստների միության: Հրաչյա Մաթևոսյանը շուրջ 20 գրքի հեղինակ էր` «Մոլորյալ ժամ» /1999/, «Խաչքար Հայաստան» /2002/, «Պինդ կացեք» /2003/, «Սիրով» /2003/, «Հայրենանկար» /2007/ և այլն: Նրա բազմաթիվ ակնարկները, հոդվածները, հարցազրույցները, պատմվածքները տպագրվել են հանրապետական մամուլում և գրական հանդեսներում, մեծ ընդունելություն գտնելով ոչ միայն ընթերցողների, այլև գրականագետների ու քննադատների կողմից: Գրում էր նաև մանուկների համար: Նրա շատ ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով:
«Հացը հացարարին» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան, «Հայրենանկար» գիրքը ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակների: Երկու անգամ` 1993 և 2003 թվականներին` «Ցավի ծաղիկ» ակնարկաշարի և «Հրանտ կամ դառնամուխ կյանք» գրքի համար արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի: Հայ-վրացական բարեկամության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար պարգևատրվել է «Հայոս-Քարթլոս» արծաթե մեդալով, ՀՀ մշակոյթի ոսկե մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով և այլն:
Հայրենիքի ճակատագրով մտահոգ Հրաչյա Մաթևոսյան մարդու, գրողի, հրապարակախոսի ստեղծագործությունները դեռ երկար հայրենասիրության և նվիրումի ազդակներ կհաղորդեն նաև գալիք սերունդներին:



