Հանրային լողափերը կազմ ու պատրաստ են դիմավորում հանգստյան սեզոնը
ОБЩЕСТВОՍեւանա լճի ափին գործող հանրային երեք լողափերում 2016 թվականի հուլիսի 1-ից կմեկնարկի հանգստյան շրջանը, որին նախապատրաստվելու նպատակով դրանք սպասարկող «Աեւան Ազգային պարկ»-ի կողմից վերջին օրերին ընթանում են մաքրման եւ կահավորման աշխատանքներ:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ աշատանքների ընթացքին եւ հանգստյան սեզոնին նախապատրաստվելու ընթացքին ծանոթանալու նպատակով հունիսի 29-ին հանրային լողափեր այցելեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Այցի ընթացքում «Սեւան Ազգային պարկ»-ի տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը ներկայացրեց, որ հանրային լողափերում կատարվել եւ կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: Աղբից մաքրվել եւ բարեկարգվել են տարածքները, միացվել կամ վերականգնվել է ջրամատակարարումը եւ էլեկտրասնո ւցումը, վերանորոգվել են խաղահրապարակները, սանհանգույցները, շվաքարանները, իսկ մինչեւ հուլիսի 1-ը կվերականգնվեն նաեւ լողափերի ավազային շերտերը: «Իրականացված աշխատանքները հույս են ներշնչում , որ սահմանված ժամկետում ծառայությունների մատուցմամբ բոլոր երեք լողափերը հավուր պատշաճի պատրաստ կլինեն ընդունելու հանգստացողներին»,-հավաստեց Վահե Գուլանյանը: Գեղարքունիքի մարզպետարանի եւ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների համագործակցությամբ հանրային լողափերում ստեղծվել են անվճար բժշկական եւ փրկարար ծառայության կետեր, իսկ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից հանգստի շրջանում կիրականացվի շուրջօրյա հերթապահություն: ՀՀ բնապահպանության նախարարի կարծիքով` լողափերում կան որոշակի խնդիրներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել: «Իհարկե, կան որոշակի թերություններ, որոնց ուղղությամբ արդեն հանձնարարություն տրված է: Սրանք շատ թեթեւ աշխատանքներ են, որոնք մինչեւ հուլիսի 1-ը մենք կկարողանանք կարգավորել եւ հանգստացողներին մատուցել բավարար ծառայություն»,- նշեց բնապա հպանության նախարարը: Պետական կառույցների ղեկավարների կողմից խոսվեց նաեւ չորրորդ հանրային լողափի կառուցման մասին, որը կառուցվելու է Ծովագյուղի՝ լճին ափամերձ տարածքում: Ըստ նախարարի եւ մարզպետի հավաստման՝ նոր լողափն ունենալու է առանձնահատուկ պայմաններ եւ գործելու է շուրջտարյա, վճարովի հիմունքներով: « 2015 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված 10 հանձնարարականներից մեկն էլ հանրային լողափերի ընդարձակման վերաբերյալ հանձնարարականն էր: Այս ուղղությամբ ենք քննարկում կազմակերպեցինք մարզի ափամերձ համայնքների ղեկավարների մասնակցությամբ, եւ առաջինը մեր առաջարկին դրականորեն արձահգանքեց Ծովագյուղ համայնքը, ում կիողմից կատարված ֆինանսավորումը կազմել է 17 մլն. դրամ: Առաջիկայում կհայտարարվի մրցույթ, եւ կսկսվեն շինարարական աշխատանքները»,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Խոսրով Խլղաթյան



