Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրային լողափերը կազմ ու պատրաստ են դիմավորում հանգստյան սեզոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեւանա լճի ափին գործող հանրային երեք լողափերում 2016 թվականի հուլիսի 1-ից  կմեկնարկի  հանգստյան շրջանը, որին  նախապատրաստվելու նպատակով դրանք սպասարկող «Աեւան Ազգային պարկ»-ի կողմից   վերջին օրերին  ընթանում են մաքրման եւ կահավորման  աշխատանքներ:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ աշատանքների ընթացքին եւ հանգստյան սեզոնին նախապատրաստվելու  ընթացքին ծանոթանալու նպատակով   հունիսի 29-ին հանրային լողափեր այցելեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:  Այցի ընթացքում «Սեւան  Ազգային պարկ»-ի  տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը ներկայացրեց, որ  հանրային լողափերում  կատարվել եւ կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:  Աղբից մաքրվել  եւ  բարեկարգվել են տարածքները, միացվել կամ վերականգնվել է ջրամատակարարումը եւ էլեկտրասնո ւցումը, վերանորոգվել են խաղահրապարակները, սանհանգույցները, շվաքարանները, իսկ  մինչեւ հուլիսի 1-ը կվերականգնվեն  նաեւ լողափերի ավազային շերտերը: «Իրականացված աշխատանքները հույս են ներշնչում , որ  սահմանված ժամկետում ծառայությունների մատուցմամբ բոլոր երեք լողափերը հավուր պատշաճի պատրաստ կլինեն ընդունելու հանգստացողներին»,-հավաստեց Վահե Գուլանյանը:   Գեղարքունիքի մարզպետարանի եւ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների համագործակցությամբ հանրային լողափերում ստեղծվել են անվճար բժշկական եւ փրկարար ծառայության կետեր, իսկ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից  հանգստի շրջանում կիրականացվի շուրջօրյա հերթապահություն: ՀՀ բնապահպանության նախարարի կարծիքով` լողափերում կան որոշակի  խնդիրներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել:   «Իհարկե,  կան որոշակի թերություններ, որոնց ուղղությամբ արդեն հանձնարարություն տրված է: Սրանք շատ թեթեւ աշխատանքներ են, որոնք մինչեւ  հուլիսի 1-ը մենք կկարողանանք կարգավորել եւ  հանգստացողներին մատուցել   բավարար ծառայություն»,- նշեց բնապա հպանության նախարարը: Պետական կառույցների ղեկավարների կողմից  խոսվեց նաեւ      չորրորդ հանրային լողափի կառուցման մասին, որը  կառուցվելու է Ծովագյուղի՝ լճին ափամերձ տարածքում: Ըստ նախարարի եւ մարզպետի հավաստման՝ նոր լողափն   ունենալու է  առանձնահատուկ պայմաններ եւ գործելու է շուրջտարյա, վճարովի հիմունքներով: « 2015 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված 10 հանձնարարականներից մեկն էլ հանրային լողափերի ընդարձակման վերաբերյալ  հանձնարարականն էր: Այս ուղղությամբ ենք քննարկում կազմակերպեցինք մարզի ափամերձ համայնքների ղեկավարների մասնակցությամբ,  եւ առաջինը  մեր առաջարկին դրականորեն արձահգանքեց   Ծովագյուղ համայնքը, ում կիողմից կատարված ֆինանսավորումը կազմել է  17 մլն. դրամ:  Առաջիկայում կհայտարարվի մրցույթ,  եւ  կսկսվեն շինարարական աշխատանքները»,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան

Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը