ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներկայացուցիչներին
ОБЩЕСТВОԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ, տնօրենների խորհրդի ատենապետ Գարո Արմենին, տնօրենների խորհրդի խորհրդական Ջոն Էվանսին և գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին։ Այս մասին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:
Կարեն Միրզոյանը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների այցը ԼՂՀ և Արցախում մարդասիրական գործունեություն ծավալելու նրանց մտադրությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի և Արցախի կառույցների միջև մարդասիրական՝ մասնավորապես, կրթության և առողջապահության ոլորտներում համագործակցության հեռանկարները։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



