ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներկայացուցիչներին
SOCIETYԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ, տնօրենների խորհրդի ատենապետ Գարո Արմենին, տնօրենների խորհրդի խորհրդական Ջոն Էվանսին և գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին։ Այս մասին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:
Կարեն Միրզոյանը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների այցը ԼՂՀ և Արցախում մարդասիրական գործունեություն ծավալելու նրանց մտադրությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի և Արցախի կառույցների միջև մարդասիրական՝ մասնավորապես, կրթության և առողջապահության ոլորտներում համագործակցության հեռանկարները։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



