Ողբերգական վթար ՌԴ-ում. Երեւանից Անապա մեկնող միկրոավտոբուսը բախվել է ծառին. կա 2 զոհ, 13 վիրավոր (Լուսանկարներ)
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 06.27-ին ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209կմ) տեղի է ունեցել ավտովթար. Երեւան - Անապա ուղեւորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 համարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (8 մ) եւ բախվել ծառին:
Նախնական տվյալներով միկրոավտոբուսում եղել է 20 մարդ. կա 2 զոհ՝ Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, 1978թ. ծնված), 2-րդ զոհի ինքնությունը չի հաջողվել պարզել:
13 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոց:
Նրանք են՝
18-ամյա Բրոյան Էսթեր,
40-ամյա Բալգինա Սվետլանա,
53-ամյա Խուդոյան Գյուլիզարա,
55-ամյա Խաչատրյան Հրաչ,
22-ամյա Ղուկասյան Կառլեն,
52-ամյա Պողոսյան Վազգեն,
46-ամյա Պոկույան Սերժ,
17-ամյա Հովհաննիսյան Արմեն,
21-ամյա Հարությունյան Արծրուն,
Բեյրուսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են),
Պողոսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են),
55-ամյա Բեյբուցյան, մյուս քաղաքացու տվյալները ճշտվում են)
Քաղաքացիների Պողոսյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:
Մյուս 5 ուղեւորը շարունակել են իրենց ճանապարհը:






