Լավրովը հուլիսի 4-ին Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
ОБЩЕСТВОՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երեւանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին հունիսի 28-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրների գնահատման հարցերը, փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»,-ասել Է Զախարովան:
ԱԳ նախարարները նաեւ կքննարկեն «հակազդեցությունը ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը Մերձավոր Արեւելքի ու Աֆղանստանի իրադրության լույսով»:
Մոսկվան «ակնկալում է, որ երեւանյան հանդիպումը կարեւոր ավանդ կներդնի բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում»:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



