Լավրովը հուլիսի 4-ին Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
SOCIETYՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երեւանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին հունիսի 28-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրների գնահատման հարցերը, փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»,-ասել Է Զախարովան:
ԱԳ նախարարները նաեւ կքննարկեն «հակազդեցությունը ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը Մերձավոր Արեւելքի ու Աֆղանստանի իրադրության լույսով»:
Մոսկվան «ակնկալում է, որ երեւանյան հանդիպումը կարեւոր ավանդ կներդնի բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում»:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



