Իրանական նավթի արտահանումը պատժամիջոցների չեղարկումից հետո ավելացել Է եռակի. Mehr
МЕЖДУНАРОДНОЕԻրանը պատժամիջոցների գործողության ժամանակաշրջանի համեմատությամբ երեք անգամ ավելացրել Է նավթի արտահանման ծավալները՝ մի քանի կարճաժամկետ պարտավորագրեր ստորագրելով Cepsa, Respol եւ BP եվրոպական նավթընկերությունների հետ: Այդ մասին հայտնել Է Mehr գործակալությունը:
«Հաշվի առնելով նավթի վաճառքի վերաբերյալ իսպանական Cepsa-ի, Respol-ի, ինչպես նաեւ BP-ի հետ երեք պարտավորագրերի ստորագրումը, իրանական նավթի արտահանման ծավալը պատժամիջոցների ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ աճել Է եռակի»,-գրում Է գործակալությունը:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այս տարվա հունվարին Իրանն ազատվել Է երկրի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների մեծամասնությունից եւ ակտիվորեն փորձում Է վերադարձնել նավթաշուկայի իր բաժինը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



