Իրանական նավթի արտահանումը պատժամիջոցների չեղարկումից հետո ավելացել Է եռակի. Mehr
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը պատժամիջոցների գործողության ժամանակաշրջանի համեմատությամբ երեք անգամ ավելացրել Է նավթի արտահանման ծավալները՝ մի քանի կարճաժամկետ պարտավորագրեր ստորագրելով Cepsa, Respol եւ BP եվրոպական նավթընկերությունների հետ: Այդ մասին հայտնել Է Mehr գործակալությունը:
«Հաշվի առնելով նավթի վաճառքի վերաբերյալ իսպանական Cepsa-ի, Respol-ի, ինչպես նաեւ BP-ի հետ երեք պարտավորագրերի ստորագրումը, իրանական նավթի արտահանման ծավալը պատժամիջոցների ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ աճել Է եռակի»,-գրում Է գործակալությունը:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այս տարվա հունվարին Իրանն ազատվել Է երկրի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների մեծամասնությունից եւ ակտիվորեն փորձում Է վերադարձնել նավթաշուկայի իր բաժինը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



