Տեխասում մայրը վեճի ժամանակ գնդակահարել է աղջիկներին, ապա սպանվել ոստիկանների կողմից
ОБЩЕСТВОԱՄՆ Տեխաս նահանգում 42-ամյա Քրիստի Շիթսը գնդակահարել է իր երկու դուստրերին՝ 22-ամյա Թեյլորին և 17-ամյա Մեդիսոնին, վիճաբանության ժամանակ, հայտնում է New York Daily News-ը:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղի ժամանակով ժ. 17:00-ին: Երբ ոստիկանները դեպքի վայր են ժամանել, աղջիկներին հայտնաբերել են տեղի պարային ստուդիայի հարևանությամբ՝ փողոցում ընկած:
Ոստիկանները կրակ են բացել կնոջ ուղղությամբ, քանի որ վերջինս հրաժարվել է ենթարկվել ոստիկանների հրահանգներին ու վայր դնել զենքը, հայտնում է CNN-ը:
«Դա ընտանեկան կոնֆլիկտ էր, որը վերածվել է հրաձգության»,- հայտնել է Տեխասի շերիֆը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



