Տեխասում մայրը վեճի ժամանակ գնդակահարել է աղջիկներին, ապա սպանվել ոստիկանների կողմից
SOCIETYԱՄՆ Տեխաս նահանգում 42-ամյա Քրիստի Շիթսը գնդակահարել է իր երկու դուստրերին՝ 22-ամյա Թեյլորին և 17-ամյա Մեդիսոնին, վիճաբանության ժամանակ, հայտնում է New York Daily News-ը:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղի ժամանակով ժ. 17:00-ին: Երբ ոստիկանները դեպքի վայր են ժամանել, աղջիկներին հայտնաբերել են տեղի պարային ստուդիայի հարևանությամբ՝ փողոցում ընկած:
Ոստիկանները կրակ են բացել կնոջ ուղղությամբ, քանի որ վերջինս հրաժարվել է ենթարկվել ոստիկանների հրահանգներին ու վայր դնել զենքը, հայտնում է CNN-ը:
«Դա ընտանեկան կոնֆլիկտ էր, որը վերածվել է հրաձգության»,- հայտնել է Տեխասի շերիֆը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



