ANCA. Հռոմի պապի ճշմարտախոսությունը լուրջ մարտահրավեր է Թուրքիային
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բարձրաձայնումը լուրջ մարտահրավեր է Թուրքիային, հայտարարել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բարձրաձայնումը լուրջ մարտահրավեր է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը եւ հանցագործության համար արդարադատության հասնելու ձգտում»,- ասել է Համփարյանը EWTN Global Catholic Network's հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հեռուստաալիքը հեռարձակվում է 140 երկրների 250 մլն տներում։
Համփարյանը ԱՄՆ առաջնորդներին կոչ է արել հետեւել Հռոմի պապի օրինակին եւ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւը (Ներկայացուցիչների պալատի 154 բանաձեւ)։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



