ANCA. Հռոմի պապի ճշմարտախոսությունը լուրջ մարտահրավեր է Թուրքիային
INTERNATIONAL NEWSՀռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բարձրաձայնումը լուրջ մարտահրավեր է Թուրքիային, հայտարարել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բարձրաձայնումը լուրջ մարտահրավեր է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը եւ հանցագործության համար արդարադատության հասնելու ձգտում»,- ասել է Համփարյանը EWTN Global Catholic Network's հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հեռուստաալիքը հեռարձակվում է 140 երկրների 250 մլն տներում։
Համփարյանը ԱՄՆ առաջնորդներին կոչ է արել հետեւել Հռոմի պապի օրինակին եւ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւը (Ներկայացուցիչների պալատի 154 բանաձեւ)։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



