Օշականում մահացած 2,5 տարեկան երեխան ամենայն հավանականությամբ խաղալիս է ընկել ջրանցքը
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզի Օշական գյուղում հունիսի 25-ին խեղդված մանկահասակ երեխայի դին դուրս են բերել տան առջեւ գտնվող ոռոգման ջրի առվից: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը:
«Օշական մտնող մայր առուն անցնում է իրենց տան դռան մոտով, երեւի խաղացել է, ընկել ու խեղդվել: Առվի միջից են գտել երեխայի մարմինը: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- գյուղապետը:
Երեխան տան առաջնեկն էր:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզ Օշական գյուղում կորել է 2,5 տարեկան երեխա:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Գյուղի ջրանցքում հայտնաբերվել է երեխայի դին՝ ջրահեղձված:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



