Օշականում մահացած 2,5 տարեկան երեխան ամենայն հավանականությամբ խաղալիս է ընկել ջրանցքը
SOCIETYԱրագածոտնի մարզի Օշական գյուղում հունիսի 25-ին խեղդված մանկահասակ երեխայի դին դուրս են բերել տան առջեւ գտնվող ոռոգման ջրի առվից: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը:
«Օշական մտնող մայր առուն անցնում է իրենց տան դռան մոտով, երեւի խաղացել է, ընկել ու խեղդվել: Առվի միջից են գտել երեխայի մարմինը: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- գյուղապետը:
Երեխան տան առաջնեկն էր:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզ Օշական գյուղում կորել է 2,5 տարեկան երեխա:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Գյուղի ջրանցքում հայտնաբերվել է երեխայի դին՝ ջրահեղձված:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



