Փրկարարները Քաջարանում գետից հանել են 8-ամյա երեխայի դին
ОБЩЕСТВОՓրկարարները այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 08.07-ին Կապան-Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին հարակից հոսող Ողջի գետում հայտնաբերել են 8-ամյա երեխայի դին եւ դուրս բերել գետից։
Երեկ՝ ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է Ողջի գետը։ Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Պարզվել էր, որ Կապան-Քաջարան 21-րդ կմ-ում Ողջի գետն է ընկել 2008 թ. ծնված Մ. Ա.-ը:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 25 փրկարար, ոստիկանության 30 աշխատակից եւ 50 քաղաքացի:
Երեկոյան որոնումնեը դադարեցվել էին, որոնք վերսկսվել էին այսօր առավոտյան, ժամը 07.02-ից։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



