Փրկարարները Քաջարանում գետից հանել են 8-ամյա երեխայի դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարները այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 08.07-ին Կապան-Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին հարակից հոսող Ողջի գետում հայտնաբերել են 8-ամյա երեխայի դին եւ դուրս բերել գետից։
Երեկ՝ ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է Ողջի գետը։ Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Պարզվել էր, որ Կապան-Քաջարան 21-րդ կմ-ում Ողջի գետն է ընկել 2008 թ. ծնված Մ. Ա.-ը:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 25 փրկարար, ոստիկանության 30 աշխատակից եւ 50 քաղաքացի:
Երեկոյան որոնումնեը դադարեցվել էին, որոնք վերսկսվել էին այսօր առավոտյան, ժամը 07.02-ից։
1
Զինված ուժերի նախկին զինծառայողը կրակել և սպանել է չորս ոստիկանի
2
Ե՞րբ կհանձնեն քննություն փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները
3
Հունվարի 29-ին և 30-ին ջուր չի լինելու
4
Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը
5
Ինչ եղանակ կլինի հունվարի 30-31-ին



