Արթիկով անցնող ճանապարհը դժվարանցանելի է
ОБЩЕСТВОՀորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի պատճառով հունիսի 24-ին, ժամը 19.30-ից 20.00-ի սահմաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ (Հ-2) ճանապարհի Արթիկ քաղաքով անցնող ճանապարհահատվածում բերվածքները լցվել, խցանել են հեղեղատարները, ինչի հետևանքով քանդվել է ճանապարհի երթևեկելի հատվածը՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Արթիկի տարածաշրջանը սպասարկող ճանշինի աշխատակիցները շարունակվող անձրևի պայմաններում աշխատանքներ են տանում բերվածքները մաքրելու ուղղությամբ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



