Արթիկով անցնող ճանապարհը դժվարանցանելի է
SOCIETYՀորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի պատճառով հունիսի 24-ին, ժամը 19.30-ից 20.00-ի սահմաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ (Հ-2) ճանապարհի Արթիկ քաղաքով անցնող ճանապարհահատվածում բերվածքները լցվել, խցանել են հեղեղատարները, ինչի հետևանքով քանդվել է ճանապարհի երթևեկելի հատվածը՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Արթիկի տարածաշրջանը սպասարկող ճանշինի աշխատակիցները շարունակվող անձրևի պայմաններում աշխատանքներ են տանում բերվածքները մաքրելու ուղղությամբ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



