Մարմնի 5 կետ, որոնք կազատեն Ձեզ անցանկալի կիլոգրամներից
ЛАЙФԿետային մերսումը բժշկական իրական միջոց է, որն օգնում է մարդկանց լուծել իրենց առողջական խնդիներն արդեն հազարավոր տարիներ։
Բանն այն է, որ մեր մարմնի յուրաքանչյուր օրգան էներգետիկ ուղիներով ուղղակիորեն կապված է մարմնի որոշակի կետերի հետ։
Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում ես լավացնել որևէ ներքին օրգանի աշխատանքը, ապա անհրաժեշտ է պարզապես գտնել դրանց համար ճիշտ կետերը և կանոնավոր կերպով մերսել դրանք։
Ստորև ներկայացնում ենք այն կետերը, որոնք խթանելու դեպքում Դուք առողջ կնիհարեք։ Սա փորձված միջոց է, որը հայտնի է արդեն հազարավոր տարիներ։
Բոլոր այս կետերը մերսելը նպաստում են մարսողական համակարգի աշխատանքի լավացմանը, քաղցի և ախորժակի կառավարմանը, անհանգստության ախտանշանների ճնշմանը (սա վերաբերում է այն դեպքերին, երբ հանգստանալու համար մենք դեպի քաղցրն ենք ձգվում)։
1 Ականջի կետը

Այս կետի մերսումը երաշխավորում է օրգանիզմի նյութափոխանակության լավացումը։ Սա նշանակում է, որ այն կօգնի Ձեզ նիհարել մարմնի բոլոր հատվածներում հավասարաչափ։
Այն անհրաժեշտ է մերսել բթամատով՝ ողջ գործընթացի ընթացքում գործադրելով միևնույն չափի ճնշում։ Այս գործողությունը կրկնեք օրական երկու անգամ՝ 3 րոպեն մեկ անգամ։
Մերսումից հետո Դուք կնկատեք, որ Ձեր մարմնում էներգիան ասես շատացել է։ Բացի այդ, այն հանգստացնում է ձեռքերի, ոտքերի, ուսերի ու ոտնաթաթերի հոգնածությունը։
2 Դեմքի կետը

Այս կետը գտնվում է հենց վերին շրթունքի ու քթի կենտրոնում։ Այն խթանել անհրաժեշտ է օրը երկու անգամ՝ հինգ րոպեն մեկ։
Այսպիսի մերսումն օգնում է կառավարել քաղցի և անհանգստության զգացումը։ Եթե Դուք զգում եք, որ սթրեսի ժամանակ չափից շատ եք ուտում, ապա այս վարժությունը հենց Ձեզ համար է։
3 Ոտքի կետը

Այս կետն ասեղնաբուժության մեջ ամենահաճախ օգտագործվող կետերից մեկն է։ Այն ոչ միայն լավացնում է մարսողությունը, այլև հանգստացնում է օրգանիզմում առաջացած բորբոքային գործընթացները։ Հայտնի է նաև, որ այն հանգստացնում է դաշտանային ցավերը։
Կետը գտնվում է ծնկի հատվածից 5 սմ ներքև՝ հենց կենտրոնում։ Մերսեք այս կետն ուժեղ շրջանաձև շարժումներով՝ ամեն օր երկու րոպեով։ Այսպես Դուք կերաշխավորեք ստամոքսաղիքային համակարգի առողջ վիճակը։ Միայն թե համոզվեք, որ սեղմելու ժամանակ փոքր-ինչ անհարմարություն և նույնիսկ թեթևակի ցավ եք զգում, այլապես անհրաժեշտ ազդեցությունը չի լինի։
4 Բազուկ

Սա մարմնի կարևոր կետերից մեկն է, որով անցնում են մարմնի ներքին էներգիայի բոլոր անցուղիները։ Այն մերսելու դեպքում Դուք մարմինն ազատում եք ավելորդ տաքությունից ու խոնավությունից՝ խթանելով աղիների աշխատանքը։
Մերսեք այս կետը մեկ րոպեով օրական առնվազն մեկ անգամ։
5 Կոճի վերևի հատված

Այս կետը գտնվում է կոճից 5 սմ վերև՝ ոտքերի ներքին հատվածում։ Անհրաժեշտ է այն սեղմել միջնամատով օրական 1 րոպե, որի ընթացքում պետք է խորը և դանդաղ շնչել։
Ամեն օր այս վարժությունները կանոնավոր կատարելու դեպքում Ձեր նյութափոխանակությունը կլավանա։ Արդյունքում օրվա ընթացքում Դուք ավելի շատ էներգիայով լեցուն կլինեք, իսկ ավելորդ ճարպը կսկսի քիչ-քիչ ճեղքվել ու կազմալուծվել և ոչ թե կուտակվել։
Այս խորհուրդներին հետևելու դեպքում Դուք ավելի առողջ կլինեք, կկարողանաք կառավարել Ձեր ախորժակը և կսկսեք կյանքին բոլորովին այլ աչքերով նայել։
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Случай на избирательном участке 14\43. Избиратель протягивает руку и берет только бюллетень №7



