Նևեն Սուբոտիչը որոշել է հեռանալ «Բորուսիա»-ից
СПОРТԴորտմունդի «Բորուսիա»-ի և Սերբիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Նևեն Սուբոտիչը որոշել է հեռանալ դորտմունդյան ակումբից: Ֆուտբոլիստի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդի համար ակտիվորեն նոր ակումբ է փնտրում: Սուբոտիչին Դորտմունդի «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում չի տեսնում նաև թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Թուխիլը:
Այդ մասին հայտնում է «ESPN»-ը:
Նևեն Սուբոտիչը «Բորուսիա» է տեղափոխվել Գերմանիայի առաջնությունը ներկայացնող մեկ այլ ակումբից` «Մայնց»-ից, 2008 թվականին: Այս ընթացքում նա ռուրյան թիմում անցկացրել է 259 հանդիպում: Հանդիպումների մեծամասնությանը սերբ պաշտպանը անցկացրել է Յուրգեն Կլոպի գլխավությամբ: Գերմանացի հանրահայտ մասնագետի օրոք սերբ խաղացողը համարվում էր «Բորուսիա»-ի հիմնական կազմի անփոխարինելի ֆուտբոլիստ:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников



