Նևեն Սուբոտիչը որոշել է հեռանալ «Բորուսիա»-ից
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիա»-ի և Սերբիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Նևեն Սուբոտիչը որոշել է հեռանալ դորտմունդյան ակումբից: Ֆուտբոլիստի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդի համար ակտիվորեն նոր ակումբ է փնտրում: Սուբոտիչին Դորտմունդի «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում չի տեսնում նաև թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Թուխիլը:
Այդ մասին հայտնում է «ESPN»-ը:
Նևեն Սուբոտիչը «Բորուսիա» է տեղափոխվել Գերմանիայի առաջնությունը ներկայացնող մեկ այլ ակումբից` «Մայնց»-ից, 2008 թվականին: Այս ընթացքում նա ռուրյան թիմում անցկացրել է 259 հանդիպում: Հանդիպումների մեծամասնությանը սերբ պաշտպանը անցկացրել է Յուրգեն Կլոպի գլխավությամբ: Գերմանացի հանրահայտ մասնագետի օրոք սերբ խաղացողը համարվում էր «Բորուսիա»-ի հիմնական կազմի անփոխարինելի ֆուտբոլիստ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



