Երևանի և Գետափի դպրոցների դիմաց կնվազեցվի առավելագույն թույլատրելի արագությունը
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության դպրոցներում ուսումնական տարվա և քննական շրջանի ավարտի կապակցությամբ՝ Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան, Զաքարիա Քանաքեռցու փողոցներում՝ դպրոցների դիմաց, և Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի դպրոցի դիմաց, 2016 թ. հունիսի 25-ից մինչև ոգոստոսի 28-ը ներառյալ երթևեկության առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ (40կմ/ժ-ի փոխարեն) և այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված ռեժիմով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



