Երևանի և Գետափի դպրոցների դիմաց կնվազեցվի առավելագույն թույլատրելի արագությունը
SOCIETYՀայաստանի Հանրապետության դպրոցներում ուսումնական տարվա և քննական շրջանի ավարտի կապակցությամբ՝ Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան, Զաքարիա Քանաքեռցու փողոցներում՝ դպրոցների դիմաց, և Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի դպրոցի դիմաց, 2016 թ. հունիսի 25-ից մինչև ոգոստոսի 28-ը ներառյալ երթևեկության առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ (40կմ/ժ-ի փոխարեն) և այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված ռեժիմով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



