Բեռլինը բոլոր ջանքերը կգործադրի նոր սառը պատերազմ թուլ չտալու համար. Շտայնմայեր
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիան բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտա, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ներկայիս սուր հակասությունները նոր սառը պատերազմի վերաճեն: Այս հավաստիացմամբ հանդես Է եկել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հեղինակային հոդվածում, որը հրապարակվել Է ամերիկյան Foreign Affairs հանդեսի թարմ համարի (հուլիս – օգոստոս) Էջերում: Նրա խոսքով՝ «շարժվելով առաջ՝ Գերմանիան կշարունակի անել, ինչ կարող Է, որպեսզի թույլ չտա, որ լարվածության Էսկալացումը նոր սառը պատերազմի վերաճի»:
Հոդվածը կրում Է «Գերմանիայի նոր գլոբալ դերը» վերնագիրը: Շտայնմայերը դրանում նշել Է, որ, Բեռլինի կարծիքով՝ Գերմանիան այժմ «կենտրոնական դեր» Է խաղում Եվրոպայի արտաքին քաղաքականության բնագավառում: Գերմանիան մտադիր Է շարունակել գործել այդ կերպ, «քանի դեռ Եվրամիությունը համաշխարհային ասպարեզում ավելի ուժեղ դեր խաղալու ունակություն ձեռք չի բերել»,- ընդգծել Է ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



