Բեռլինը բոլոր ջանքերը կգործադրի նոր սառը պատերազմ թուլ չտալու համար. Շտայնմայեր
INTERNATIONAL NEWSԳերմանիան բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտա, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ներկայիս սուր հակասությունները նոր սառը պատերազմի վերաճեն: Այս հավաստիացմամբ հանդես Է եկել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հեղինակային հոդվածում, որը հրապարակվել Է ամերիկյան Foreign Affairs հանդեսի թարմ համարի (հուլիս – օգոստոս) Էջերում: Նրա խոսքով՝ «շարժվելով առաջ՝ Գերմանիան կշարունակի անել, ինչ կարող Է, որպեսզի թույլ չտա, որ լարվածության Էսկալացումը նոր սառը պատերազմի վերաճի»:
Հոդվածը կրում Է «Գերմանիայի նոր գլոբալ դերը» վերնագիրը: Շտայնմայերը դրանում նշել Է, որ, Բեռլինի կարծիքով՝ Գերմանիան այժմ «կենտրոնական դեր» Է խաղում Եվրոպայի արտաքին քաղաքականության բնագավառում: Գերմանիան մտադիր Է շարունակել գործել այդ կերպ, «քանի դեռ Եվրամիությունը համաշխարհային ասպարեզում ավելի ուժեղ դեր խաղալու ունակություն ձեռք չի բերել»,- ընդգծել Է ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



