Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում
ФОТОԵրևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում, նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 368 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 4 փողոց և 2 փողոցի առանձին հատված: Ցանցին է միացվել նաև մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Կաղնուտի զբոսայգու» արտաքին լուսավորության ցանցը: Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:



1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



