Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում
PHOTOԵրևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում, նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 368 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 4 փողոց և 2 փողոցի առանձին հատված: Ցանցին է միացվել նաև մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Կաղնուտի զբոսայգու» արտաքին լուսավորության ցանցը: Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:



1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



