Հնդկաստանում գիշերը 45 մարդ է զոհվել կայծակի հարվածներից
ОБЩЕСТВОՀնդկաստանի արեւելքի Բիհարի նահանգում հունիսի լույս 22-ի գիշերն առնվազն 45 մարդ Է զոհվել կայծակի հարվածների հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Air News հրատարակությանը: Նշվում Է, որ տուժել Է 10-ից ավելի մարդ:
Հրատարակության տվյալներով՝ զոհերի թիվը կարող Է աճել, քանի որ զոհվածների եւ Բիհարի նահանգին տեղատարափ անձրեւների հասցրած վնասի վերաբերյալ հաղորդումները տարածաշրջանային իշխանություններին դանդաղ են հասնում հեռավոր շրջաններից:
Երկրի արեւելքում տեղատարափ անձրեւներ են՝ ամպրոպներով: Առաջիկա մի քանի օրը անբարենպաստ եղանակը կշարունակվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



