Հնդկաստանում գիշերը 45 մարդ է զոհվել կայծակի հարվածներից
SOCIETYՀնդկաստանի արեւելքի Բիհարի նահանգում հունիսի լույս 22-ի գիշերն առնվազն 45 մարդ Է զոհվել կայծակի հարվածների հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Air News հրատարակությանը: Նշվում Է, որ տուժել Է 10-ից ավելի մարդ:
Հրատարակության տվյալներով՝ զոհերի թիվը կարող Է աճել, քանի որ զոհվածների եւ Բիհարի նահանգին տեղատարափ անձրեւների հասցրած վնասի վերաբերյալ հաղորդումները տարածաշրջանային իշխանություններին դանդաղ են հասնում հեռավոր շրջաններից:
Երկրի արեւելքում տեղատարափ անձրեւներ են՝ ամպրոպներով: Առաջիկա մի քանի օրը անբարենպաստ եղանակը կշարունակվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



