ՀՀ Նախագահը ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է խմբավար Ռոբերտ Մլքեյանին
ОБЩЕСТВОՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ռոբերտ Մլքեյանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:
Դուք մեր խմբերգային արվեստի նվիրյալներից եք, որը ճանաչված և գնահատված է նաև արտերկրում: Ձեր գործունեության փայլուն դրսևորումներից են Կոմիտասի երգերի հոգեպարար կատարումները Ձեր ղեկավարած՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կողմից:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



