ՀՀ Նախագահը ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է խմբավար Ռոբերտ Մլքեյանին
SOCIETYՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ռոբերտ Մլքեյանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:
Դուք մեր խմբերգային արվեստի նվիրյալներից եք, որը ճանաչված և գնահատված է նաև արտերկրում: Ձեր գործունեության փայլուն դրսևորումներից են Կոմիտասի երգերի հոգեպարար կատարումները Ձեր ղեկավարած՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կողմից:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



